Հարց ուղղիր ֆինանսական փորձագետին

Արթուր Վարդանով
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը
Հարց՝ Նարեկից Ստեղծման ամսաթիվ՝ 28.06.2017 12:20
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ներդրում կատարել ձեզ մոտ: Ինչ երաշխիքներ ունեք որ ես իմ գումարը չեմ կորցնի տեխնիկական խնդրի պատճառով?
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը Անի Պետրոսյան Պատասխանի ամսաթիվ՝ 29.06.2017 14:50

Բարև ձեզ հարգելի Նարեկ: Ընկերության գործունեությունը վերահսկվում է КРОУФР-ի (Ֆինասնական շուկաների մասնակիցների հարաբերությունների կարգավորման հարցերով հանձնաժողով) և ЦРФИН-ի (Արտաբորսայական ֆինանսական գործիքների և տեխնոլոգիաների կարգավորման կենտրոն) կողմից: Բացի այդ TeleTrade ընկերությունը պատասխանատվություն է կրում իր կողմից տրամադրված հարթակի անխափան աշխատանքի համար: Հրավիրում ենք ձեզ Ամիրյան 4/7, Իմպերիում Պլազա բիզնես կենտրոն, 5-րդ հարկ 5-րդ գրասենյակ հասցեով, որտեղ մեր մասնագետները մեծ սիրով կպատասխան են ձեր բոլոր հարցերին:

 

Հարց՝ Դիանա Ստեղծման ամսաթիվ՝ 25.06.2017 10:03
Բարև ձեզ: Ինչպես կարելի է օգտվել ձեր հարդակից Հայաստանից դուրս?
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը Անի Պետրոսյան Պատասխանի ամսաթիվ՝ 26.06.2017 11:30

Բարև ձեզ հարգելի Դիանա: Աշխարհի ցանկացած կետում ունենալով ինտերնետ հասանելիություն կարողեք աշխատել TeleTrade ընկերության MetaTrader4 հարթակով: Հրավիրում ենք ձեզ Ամիրյան 4/7 Իմպերիում Պլազա բիզնես կենտրոն 5-րդ հարկ 5-րդ գրասենյակ հասցեով, որտեղ մեր մասնագետները մեծ սիրով կպատասխան են ձեր բոլոր հարցերին:

 

Հարց՝ Սամվել Ստեղծման ամսաթիվ՝ 01.06.2017 10:23
Բարև ձեզ: Ինչպես կարելի է համագործակցելով ձեզ հետ գումար աշխատել?
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը Անի Պետրոսյան Պատասխանի ամսաթիվ՝ 01.06.2017 11:05

Բարև ձեզ հարգելի Սամվել: Արմլեվել ընկերությունը տրամադրում է դասընթացներ ֆինանսական շուկաների վերաբերյալ: Դրանից հետո կարող եք դառնալ TeleTrade ընկերության հաճախորդը, մուտք գործել միջազգային շուկա և շրջանառելով ձեր միջոցները գումար վաստակել: Հրավիրում ենք ձեզ Ամիրյան 4/7 Իմպերիում Պլազա բիզնես կենտրոն 5-րդ հարկ 5-րդ գրասենյակ հասցեով, որտեղ մեր մասնագետները մեծ սիրով կպատասխան են ձեր բոլոր հարցերին: 

Հարց՝ Արամից Ստեղծման ամսաթիվ՝ 15.05.2017 10:00
Բարև ձեզ: Ինչ դասեր ունեք?
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը Անի Պետրոսյան Պատասխանի ամսաթիվ՝ 15.05.2017 11:05

Բարև ձեզ հարգելի Արամ: Արմլեվել ընկերությունը տրամադրում է անվճար անհատական և խմբակային դասընթացներ, նաև վճարովի անհատական և խմբակային երեք մակարդակներով (բազային, սիրողական և պրոֆեսիոնալ) դասընթացներ: Հրավիրում ենք ձեզ Ամիրյան 4/7 Իմպերիում Պլազա բիզնես կենտրոն 5-րդ հարկ 5-րդ գրասենյակ հասցեով, որտեղ մեր մասնագետները մեծ սիրով կպատասխան են ձեր բոլոր հարցերին:: 

Հարց՝ Վարսիկից Ստեղծման ամսաթիվ՝ 06.03.2017 09:10
Բարև Ձեզ! Հնարավոր է կատարել 5000 դոլարի չափով ներդրում և ստանալ տոկոսներ։ Ինչպես ավանդի դեպքում....
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը Անի Պետրոսյան Պատասխանի ամսաթիվ՝ 07.03.2017 14:19

Բարև Ձեզ, հարգելի Վարսիկ: Համագործակցելով մեր գործնկեր TeleTrade ընկերության հետ ԹՐԵՅԴԵՐՆԵՐԻ ԲՈՐՍԱ նախագծի շրջանակում կարողեք վաստակել 4-5 անգամ ավելի բարձր տոկոսներ ի տարբերություն բանակային դոլարային ավանդը: Հրավիրում ենք Ձեզ Մեր գրասենյակ Ամիրյան 4/7 Imperium Plaza Business Center 5 հարկ 5 գրասենյակ հասցեով մանրամասներին ծանոթանալու համար:

Հարց՝ Արենից Ստեղծման ամսաթիվ՝ 08.11.2016 15:20
Եթե ես կարծում եմ, որ ոսկին պետք է թանկանա, ինչպե՞ս կարող եմ ես դրա վրա աշխատել:
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը Անժելա Հարությունյան Պատասխանի ամսաթիվ՝ 09.11.2016 15:22

Առկա է ոսկու մեջ գումար ներդնելու մի քանի տարբերակ: Շատ տարածված են ոսկու ձուլակտորները, բայց մետաղի արժեքի տատանման վրա «արագ» եկամուտ ստանալու համար դրանք հարմար չեն, քանի որ այնտեղ սպրեդը (առքի և վաճառքի գների միջև տարբերությունը) շատ բարձր է: Այն կարող է հասնել 10-20 տոկոսի, և որպեսզի ձուլակտորը եկամուտ բերի, մետաղը պետք է թանկանա ավելի, քան այդ 10-20%-ը: Նման բան լինում է, բայց ոչ հաճախ:

Որպես այլընտրանք՝ կարող են ծառայել անդեմ մետաղային հաշիվները: Դրանք սովորական բանկային հաշիվներ են, բայց դրանց վրա պահվում են ոչ թե փողեր, այլ անդեմ մետաղ: Անդեմ ոսկու առքը և վաճառքը, ի տարբերություն ձուլակտորների, ուղեկցվում է հարաբերականորեն ցածր սպրեդով. որպես կանոն՝ 1-3% սահմաններում: Համապատասխանաբար, եկամուտ ստանալու համար հարկավոր է, որպեսզի թանկանա ընդամենը 1-3%-ով:

Եվս մի տարբերակ են բրոկերի միջոցով վարկային հենարանով չմատակարարվող ֆինանսական գործիքներով գործարքները: Այստեղ կարելի է ստանալ բարձր եկամուտ նույնիսկ ոսկու շատ աննշան տատանումների հաշվին, բայց ռիսկի մակարդակն այստեղ նույնպես բարձր կլինի:

Հարց՝ Վարդանից Ստեղծման ամսաթիվ՝ 26.10.2016 11:02
Ես ցանկանում եմ քարտով մեկնել Եվրոպա հանգստանալու, ավելի լավ է այն եվրոյո՞վ լինի, թե՞ կարող է լինել հայկական դրամով:
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը Անժելա Հարությունյան Պատասխանի ամսաթիվ՝ 27.10.2016 13:27

Եթե մինչև արձակուրդը Դուք ունեք գումար եվրոյով, իմաստ չունի դրանք փոխարկել դրամի, ապա կրկին եվրոյի: Դուք կորուստներ կունենաք փոխարկման ժամանակ: Իսկ եթե մեկնման գումարը դեռ դրամով է, կարելի է մեկնել դրամային քարտով: Որպես կանոն՝ քարտի միջոցով փոխարկման անկանխիկ փոխարժեքը ավելի շահավետ է, քան կանխիկի փոխարկման փոխարժեքը փոխանակման կետերում: Կայուն փոխարժեքի դեպքում դրամային քարտը կլինի ավելի շահավետ: Բայց այս դեպքում պետք է հասկանալ, որ շահավետ փոխարկումից ստացված պոտենցյալ խնայումը կարող է կուլ տալ եվրոյի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի տատանումները:

Հարց՝ Կյուրեղյան Անդրանիկից Ստեղծման ամսաթիվ՝ 04.10.2016 13:24
ОПЕК-ը սառեցրել է նավթի արդյունահանումը, որքա՞ն այն այժմ կթանկանա:
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը Անժելա Հարությունյան Պատասխանի ամսաթիվ՝ 05.10.2016 16:31

Արդյունահանման սառեցում դեռ տեղի չի ունեցել. ОПЕК-ի երկրները լոկ հասել են որոշակի պայմանավորվածության, բայց այժմ նախատեսվում է համաձայնագիր կնքել, իսկ դա տեղի կունենա նոյեմբերի վերջից ոչ շուտ: Այդ պատճառով խոսել նավթային շուկայի կայունացման մասին վաղ է: Բացառված չէ, որ ժամկետի մոտենալով ОПЕК-ի մասնակից անդամների միջև կրկին տարաձայնություններ կառաջանան: Այժմ նավթն աճում է դրական նորությունների ֆոնին, բայց փոփոխվող նորությունների ֆոնը կարող է հրահրել նավթի գների անկման նոր փուլ: Եթե արդյունահանման սառեցման մասին համաձայնագիրը ստորագրվի, նավթը բարելի դիմաց 50 դոլար նիշից վերև ամրապնդվելու հնարավորւթյուններ ունի:

Հարց՝ Ոսկանյան Բաբկենից Ստեղծման ամսաթիվ՝ 28.09.2016 09:40
Ինչի՞ վրա կարող են ազդել ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները:
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը Անժելա Հարությունյան Պատասխանի ամսաթիվ՝ 29.09.2016 14:10

ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները կարող են ազդեցություն ունենալ մի շարք ֆինանսական գործիքների վրա: Առաջին տեղում, իհրակե, դոլարն է: Արդեն հիմա զգացվում են ներդրողների տրամադրությունները դոլարի հեռակարների վերաբերյալ՝ կախված այս կամ այն թեկնածուի հաղթանակից: Թրամփի հաղթանակի հավանականության աճը հանգեցնում է դոլարի թուլացման, և հակառակը: Դոլարը հիմնական համաշխարհային արժույթ է, և նրա դինամիկան ազդեցություն է ունենում մի շարք ֆինանսական գործիքների վրա: Օրինակ, ոսկու և նավթի գները հակադարձ փոխկապված են դոլարի արժեքի հետ: Որքան էժան է դոլարը, այնքան լավ են իրենց զգում նավթը և ոսկին: Նման կախվածություն գոյություն ունի նաև ճապոնական իենի հետ: Զարգացող երկրների արժույթները նույնպես կարող են արձագանքել ԱՄՆ-ում կայացող ընտրություններին: Օրինակ՝ արդեն հիմա բավականին նվազել է մեքսիկական պեսոն, քանի որ ներդրողները ենթադրում են, որ Թրամփի հաղթանակը բացասականորեն կազդի Մեքսիկայի տնտեսության վրա:

Հարց՝ Էլեն Ստեղծման ամսաթիվ՝ 22.09.2016 13:26
Ինչպե՞ս եք Դուք վերաբերում կրիպտո արժույթներին:
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը Անժելա Հարությունյան Պատասխանի ամսաթիվ՝ 23.09.2016 11:34

Չնայած այն բանին, որ արդեն բազմաթիվ տարիներ բազմաթիվ կրիպտո արժույթներ գոյություն ունեն (օրինակ՝ բիթքոյնը շուտով կտոնի 8-րդ ծննդյան օրը), կրիպտո արժույթների շուկան դեռևս գտնվում է կայացման փուլում: Կրիպտո արժույթներով առևտրի ծավալը մեծ չէ, և դրա պատճառով բավական հաճախ տեղի են ունենում դրանց փոխարժեքների նկատելի տատանումներ՝ 10-20%-ով, երբեմն ավելի: Նման տատանողականությունը նշանակում է սպեկուլյատիվ գործարքների դեպքում բավական բարձր ռիսկերի առկայություն, չնայած կրիպտո արժույթներում երկարաժամկետ ներդրումները շատ հետաքրքիր են: Մասնավորապես խոսքը բիթքոյնի մասին է: Բանը նրանում է, որ այս արժույթի էմիսիան սահմանափակված է 21 մլն քանակով: Առաջին ութ տարվա կտրվածքով արդեն թողարկվել է ավելի քան 15 մլն հատ, և որքան ժամանակ է անցնում, այնքան դժվար են ստեղծվում նոր բիթքոյներ: Հեռանկարում աշխարհը կբախվի բիթքոյների պակասի հետ, ինչը կարող է հանգեցնել դրանց նշանակալի թանկացման:

Հարց՝ Արմանից Ստեղծման ամսաթիվ՝ 05.07.2016 15:30
Նավթի գինը սկսել է նվազել: Դա երկա՞ր կտևի, թե ուղղակի ժամանակավոր տատանում է:
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը Անժելա Հարությունյան Պատասխանի ամսաթիվ՝ 06.07.2016 13:35

Ամենայն հավանակնությամբ, մենք գործ ունենք տենդենցի, այլ ոչ թե ժամանակավոր հանգստի հետ: Նավթային շուկան առաջվա նման ունի ավելցուկային առաջարկ: Բացի այդ՝ 2016 թ. առաջին կիսամյակում նավթային գների աճ ապահովող գործոնները սպառել են իրենց: ԱՄՆ-ում արդեն մի քանի շաբաթ անընդմեջ աճում է հորատման սարքավորումների քանակը, հրդեհները Կանադայում մարվել են, անկարգությունները Լիբիայում և Նիգերիայում դադարել են: Ոչինչ չի խանգարում շուկայի մասնակիցներին վերականգնել և ավելացնել արդյունահանումը: Այս ամենի ֆոնին նավթը կարող է էժանանալ մինչև 40-42 դոլար արդեն մինչև ամսվա վերջ:

Հարց՝ Արամից Ստեղծման ամսաթիվ՝ 27.06.2016 09:15
Ոսկին արդեն 1300-ից բարձր է, ինչպե՞ս եք կարծում, արդյո՞ք այս տարի կլինի 1400:
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը Անժելա Հարությունյան Պատասխանի ամսաթիվ՝ 28.06.2016 13:15

Այո՛, ոսկին նման շանսեր ունի: Այժմ շուկայում տիրում է անորոշություն, որի պատճառը ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումն է: Ֆունտ ստեռլինգը նվազում է, մի շարք արժույթներ՝ նրա հետևից, և նման պայմաններում ներդրողները ավանդականորեն բարձրացնում են «ապաստան» ակտիվների պահանջարկը: Դրանց թվին է պատկանում նաև ոսկին: Բացի այդ՝ ԱՄՆ-ի ԴՊՀ-ն, ամենայն հավանականությամբ, չի շարունակի տոկոսադրույքների բարձրացման ցիկլը, իսկ դա կնվազեցնի դոլարի ներդրումային գրավչությունը, և ոսկու մեջ կներդրվի կապիտալի ևս մի մասը: Այս գործոնը նույնպես խոսում է ոսկու գնի աճի օգտին:

Հարց՝ Ստեփանյան Տիգրանից Ստեղծման ամսաթիվ՝ 18.06.2016 19:40
Դենոմինացիայից հետո որտե՞ղ է անվտանգ ներդնել փողերը:
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը Անժելա Հարությունյան Պատասխանի ամսաթիվ՝ 20.06.2016 11:10

Տիգրան, Դուք կարող եք ներդնել Ձեր գումարը այն նույն գործիքների մեջ, որոնցից օգտվել եք մինչև Դենոմինացիան: Այն չի ստեղծում որևէ ռիսկ ո՛չ ազգային արժույթի, ո՛չ հայերին հասանելի խնայողական գործիքների համար: Գնաճի մակարդակը, ներդրումային ապրանքների տոկոսադրույքները և այլ կարևոր չափորոշիչներ որևէ փոփոխության չեն ենթարկվի Դենոմինացիայի պատճառով:

Հարց՝ Անտոնյան Աննայից Ստեղծման ամսաթիվ՝ 08.06.2016 16:08
Բարև Ձեզ: Իմ ծանոթը բանկերից պատվերով գնում է ֆրանկ, իեն, ևս մի քանի տարօրինակ արժույթ, ասում է դրանք նույնն են, ինչ դոլարն ու եվրոն: Դա ճի՞շտ է:
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը Անժելա Հարությունյան Պատասխանի ամսաթիվ՝ 09.06.2016 11:05

Յուրաքանչյուր արժույթ եզակի է, և ասել, որ ֆրանկն ու իենը նույն բանն են, ինչ դոլարը և եվրոն, ճիշտ չէ: Բայց եթե Ձեր ծանոթը նկատի ունի, որ ֆրանկը և իենը պաշտպանում են դրամի գնաճից և դեվալվացիոն գործընթացներից այնպես, ինչպես դոլարը և եվրոն, նա ճիշտ է: Այս նպատակին կարող են ծառայել բազմաթիվ արտասահմանյան արժույթներ: Բայց հարկավոր է հասկանալ, որ գնելով հայկական շուկայի համար էկզոտիկ արժույթներ՝ Դուք դժվարություններ կունենաք դրանց տեղավորման հետ: Ամենայն հավանականությամբ, հարկավոր կլինի գումարը պահել «բարձի տակ» կամ բանկային արկղում, իսկ դա այնքան էլ խելամիտ չէ, քանի որ արտասահմանյան արժույթները նույնպես ենթակա են գնաճի: Խնայողությունները հարկավոր է ներդնել նույնիսկ այն դեպքում, եթե Ձեր նպատակը վաստակելը չէ, այլ պահպանելը: Էկզոտիկ արժույթները հարմար են նրանց, ովքեր հետաքրքված են ներդրումներով և փորձում են գործի գցել հնարավորինս շատ տարբեր գործիքներ ռիսկերից առավելապես պաշտպանվելու համար:

Հարց՝ Արթուրից Ստեղծման ամսաթիվ՝ 31.05.2016 14:39
Հիմա արժի՞ գումար ներդնել բնակարանների մեջ: Այժմ կարելի է շատ էժան գներով բնակարան գնել: Ինձ դա պետք չէ, բայց մտածեցի այդպես կարելի է պահել փողերը:
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը Անժելա Հարությունյան Պատասխանի ամսաթիվ՝ 01.06.2016 16:35

Իսկապես հիմա Հայաստանում անշարժ գույքի գները նկատելիորեն նվազել են, իսկ ցածր գների ժամանակահատվածը առքի համար հաջող պահ է: Բացի այդ՝ անշարժ գույքը նյութական ակտիվ է, որը իսկապես չի կարող ամբողջությամբ արժեզրկվել և կօգնի պահպանել կապիտալը: Ավելին՝ անշարժ գույքը ունակ է նույնիսկ լինել լրացուցիչ պասիվ եկամտի աղբյուր այն դեպքում, եթե Դուք այն վարձակալությամբ տաք:

Բայց միևնույն ժամանակ անշարժ գույքի մեջ ներդրումները ունեն որոշ չերևացող թերություններ: Պետք է հասկանալ, որ բնակարանը ոչ այնքան լիկվիդային ակտիվ է, Դուք չեք կարող արագ այն փողի վերածել, եթե Ձեզ մոտ նման անհրաժեշտություն առաջանա: Երկրորդ նրբությունն այն է, որ անշարժ գույքով գործարքները հաճախ կապված են լրացուցիչ ծախսերի հետ, օրինակ՝ ռիելթորական ծառայությունները: Բացի այդ՝ անշարժ գույքն ապագայում կարող է ոչ միայն թանկանալ, այլ նաև էժանանալ. անշարժ գույքի հասանելի վարկեր, եկամտի աճ Հայաստանում դեռևս չեն ակնկալվում, այդ պատճառով անշարժ գույքի պահանջարկը դեռ բավական երկար կարող է մնալ ցածր: Այդ պատճառով անշարժ գույքը կարելի է դիտարկել՝ որպես երկարաժամկետ ներդրում, որի հիմնական նպատակը բազմապատկումը չէ, այլ պահպանումը: Չեմ կարծում, որ արժի ներդնել բնակարանի մեջ բոլոր ազատ միջոցները. ավելի խելամիտ է բաժանել կապիտալը եկամտաբերության և ռիսկի տարբեր մակարդակներով տարբեր ակտիվների միջև:

 
Հարց՝ Ռոստոմյան Արտակից Ստեղծման ամսաթիվ՝ 25.04.2016 12:05
Ինչո՞ւ են ասում, որ ոսկին ամենահուսալի ներդրումն է: Չէ՞ որ այն էժանանում է:
Պատասխանում է ֆինանսական վերլուծաբանը Անժելա Հարությունյան Պատասխանի ամսաթիվ՝ 26.04.2016 12:05

Ոսկին համարվում է հուսալի, քանի որ ի տարբերություն արժույթների՝ այն գնաճի ենթակա չէ և չի կարող ամբողջությամբ արժեզրկվել ոչ մի դեպքում: Այս հաստատումը ճշմարիտ է ցանկացած ապրանքային ակտիվի համար: Բայց միևնույն ժամանակ ոսկու գինը կարող է շատ ուժեղ տատանվել, այդ թվում նաև նվազել: Օրինակ՝ 2013 թ. ոսկին էժանացավ մոտավորապես 30%-ով, այս տարի արդեն թանկացավ գրեթե 20%-ով: Ոսկու գինը սովորաբար հակադարձ է դոլարի գնին. որքան թանկ է դոլարը, այնքան էժան է ոսկին, և հակառակը: