Գործընկերներ

Ֆինանսական շուկայում աշխատելու համար անհրաժեշտ է ընտրել հուսալի գործընկեր: Armlevel - ը համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ, որոնք համապատասխանում են հիմնական բնութագրերին՝ աշխատանքի որակ, հեղինակություն, առևտրային պայմաններ, աջակցություն, ծրագրային ապահովում և անվտանգություն: Այս բնութագրերը սերտորեն կապված են միմյանց հետ:

1. Աշխատանքի որակ, հեղինակություն

Այս բնութագրիչները սերտորեն կապված են միմյանց հետ: Դրանք են հրամանների կատարումը, սահումը, կապի ընդհատումները և դրամական միջոցների մուտքագրման և ելքագրման ժամանակը: Ամեն ինչ անմիջականորեն ազդում է թրեյդերի եկամտի վրա: Հրամանների կատարումը, դրամական միջոցների ելքագրումը և կապի ընդհատումները մեծ նշանակություն ունեն ակտիվ առևտրի համար: Այդ պատճառով հարկավոր է գնահատել ընկերության հեղինակությունը, աշխատանքի փորձը և մասնագիտական խմբի կողմից այդ ընկերության գնահատականը (վարկանիշներ, հրապարակուներ ԶԼՄ-ներում):

2. Առևտրային պայմաններ

Տարբեր ծախսերի արդյունքում ունենում ենք փողերի կորուստ: Դրանք են սպրեդը, սվոփը, երբեմն միջնորդավճարները: Առաջին հայացքից թվում է, որ դա այդքան էլ կարևոր չէ, որ առևտրային պայմաններն ամենուր նույնն են: Բայց բրոկերային ընկերությունները վաստակում են սպրեդի և միջնորդավճարի միջոցով, այդ պատճառով կարևոր է ուշադրություն դարձնել դրա վրա: Հիշեք՝ որքան փոքր են ծախսերը, այնքան Դուք արդյունքում ավելի շատ կվաստակեք:

3. Աջակցություն

Աջակցության համար դիմում են հիմնականում սկզբնական փուլում, երբ կան անհասկանալի հարցեր: Բայց սկսնակ թրեյդերի համար կարևոր է հասանելիությունը կոմպետենտ աջակցությանը:

4. Ծրագրային ապահովում

Թրեյդերի համար անհրաժեշտ է ունենալ ընտրության հնարավորություն: Հիմնական աշխատանքը արվում է համակարգչով, բայց հեռախոսների հավելվածները արդեն ոչ միայն հարմարություն են, այլ նաև թրեյդինգի պարտադիր տարր:

5. Անվտանգություն

Մենք գնահատում ենք անվտանգությունը, որը երաշխավորում են մեր գործընկերները: Պայմանագրերը, ռիսկերի մասին ծանուցումը, բանկային հաշիվների վրա փողերի մուտքագրումը տալիս են բանկային պաշտպանություն ներդրողի կապիտալի համար: Ներկայացնում ենք Ձեզ մեր գործընկերներին՝ TeleTrade և Forex Optimum ընկերություններին: