Առևտրի գաղտնիքները

Moving Average – առևտուր միջին սահողներով
Moving Average (MA) կամ ուղղակի միջին սահողը, կարելի է ասել ցուցանիշային առևտրի նախահայրն է:  Նրա վրա են հիմնվում մեծ քանակությամբ ցուցիանիշներ, օրինակ՝ Triz և  Envelopes: ...

Գրանցվեք մանրամասն կարդալու համար

Առևտրային ցուցիչների ամփոփում
Ցուցիչները օգնում են թրեյդերներին ճիշտ վերլուծել գրաֆիկները և գրեթե ցանկացած առևտրային համակարգի անփոխարինելի տարրն են: Այսօր շատ ցուցիչներ կան: Բոլորը ծառայում են տարբեր նպատակներով և օգտագործվում են տարբեր ձևերով: Հարմարավետության համար մենք լավագույն ցուցիչները միավորել ենք 8 հիմնական խմբերի մեջ : Բլոգում ներկայացված բոլոր ցուցիչները անվճար են: ...

Մանրամասն

Ի՞նչ են թաքցնում պին-բարերը :
Պին Բար (Pin Bar) - սա ճապոնական մոմերի ամենաուժեղ (միևնույն ժամանակ, առավել պարզ) շրջադարձի մոդելն է: Չափազանցություն  չի լինի ասել, որ թրեյդերների  մեծ մասը (նույնիսկ սկսնակները) ծանոթ են պին-բարերին և կարող են հեշտությամբ բացահայտել դրանք գծապատկերում: Բայց ինչու, եթե այս մոդելը այնքան պարզ ու ուժեղ է, պին-բարերով  առևտուրը միշտ չէ, որ լավ արդյունքներ է բերում: ...

Մանրամասն

Ինչպես հասկանալ տնտեսական օրացույցը
Տնտեսական օրացույցը այն գործիքն է, որը, անշուշտ, յուրաքանչյուր թրեյդեր օգտագործում է: Բայց ինչպե՞ս հասկանալ տնտեսական օրացույցը: ...

Մանրամասն

Աջակցության և դիմադրության մակարդակների կառուցումը
Գրաֆիկի վրա աջակցության և դիմադրության մակարդակների կառուցման համար անհրաժեշտ է թրեյդերի հմտությունները: Յուրաքանչյուր թրեյդեր՝ սկսնակից մինչև պրոֆեսիոնալը, օգտվում են դրանցից, բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ նշանակությունների ճշգրիտ հաշվարկ չկա: ...

Մանրամասն

Ճապոնական մոմերով առևտրի եռանիշ մոդելները
Մենք բազմիցս նշել ենք , որ ճապոնական մոմերով առևտուրը ամենաարդյունավետ գործիքն է թրեյդերի ձեռքին: Առաջինը՝ այս մեթոդը արդեն մի քանի հարյուր տարեկան է, փորձված է տարիների ընթացքում և ժողովրդականություն է հավաքում: Երկրորդը՝ այն կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ ցանկացած ուրիշ առևտրի միջոցի հետ: Երրորդը՝ այն դյուրին է ընկալել նույնիսկ սկսնակի համար, այն տեսողականորեն հասկանելի է և պարզ: Եթե դուք հիշեք ճապոնական մոմերի հիմնական մոդելները, ձեր զինանոցում կունենաք ևս մեկ վերլուծության տեսակ, որը կատարելապես կլրացնի յուրաքանչյուր առևտրային համակարգ: Այս հոդվածում կարդացեք ճապոնական մոմերով առևտրի եռանիշ մոդելների մասին: ...

Մանրամասն

Ճապոնական մոմերի հակադարձի ազդանշանները
Ճապոնական մոմերի վերլուծության տեխնիկան պատկանում է առանց ցուցիչային առևտրին կամ, ինչպես ասում են մասնագետները, փրայս Էքշն  (գնի վարքագիծը): Մեծ փորձով թրեյդերին պետք չեն միջին գները կամ միտումի շեղումի տոկոսը ցույց տվող  ցուցիչներ, քանի որ փորձառու աչքը կարող է որոշել շուկայի տրամադրությունը հենց գրաֆիկայի վրա գնի վարքագծով: Անցյալ շաբաթ մենք ուսումնասիրել ենք ամենաուժեղ մեկ մոմ մոդելները: Հիմա կխոսենք երկու մոմից բաղկացած մոդելների մասին: ...

Մանրամասն

Ճապոնական մոմերի շրջադարձի մոդելները
Նախորդ շաբաթ մենք սկսեցինք ուսումնասիրել ճապոնական մոմերը գրաֆիկայի վերլուծության ժամանակ: Բայց ոչ բոլորին է հայտնի, որ ճապոնական մոմերը՝ առանց իրենց կցված ցուցիչների, համարվում են տեխնիկական վերլուծության ուժեղ գործիքներ, և նրանց ազդանշանները  կարդալու ունակությունը կարող է բերել հսկայական շահույթ:  Ճապոնացիները օգտագործել են այս տեխնիկան հարյուրամյակների ընթացքում, սակայն մեզ այն հասել է 20-րդ դարի վերջում: Այդ ժամանակ ոչ հայտնի արևմտյան վերլուծաբան Ստիվ Նիսոնը լրջորեն զբաղվեց ճապոնական մոմերի ուսումնասիրմամբ՝ չիմանալով , որ դա նրան կբերի համաշխարհային հռչակ: ...

Մանրամասն

Ճապոնական մոմերի նշանակությունը
Ճապոնական մոմերը մեզ են հասել  17-րդ դարի Ճապոնիայից: Դրանք օգտագործվում էին բրնձի բորսայում  գների շարժման ակնառու ցուցադրման համար: Մոմերը միջազգային ժողովրդականություն են ստացել հեշտ օգտագործման հետ հանդերձ բարձր տեղեկատվողականության շնորհիվ: ...

Մանրամասն

Նորությունների ցուցիչները
Պրոֆեսիոնալ թրեյդերները գիտեն ինչպես են տնտեսական նորությունները ազդում առևտրի վրա: Կան նրանք, ովքեր վերջիններիս հիման վրա կառուցում են իրենց ռազմավարությունը և կան մյուսները, ովքեր, ընդհակառակը, փորձում եմ տնտեսական նորությունները շրջանցել՝ համարելով դրանք տեխնիկապես անհնար կանխատեսելի: Անկախ նրանից, թե ինչ վարքագծի մոդել եք օգտագործում, նորություններին հետևելը ուղղակիորեն անհրաժեշտ է: Առնվազն որպեսզի մեկ անգամ ավել չկատարել անշահավետ գործարք: ...

Մանրամասն