Նորությունների ցուցիչները

Պրոֆեսիոնալ թրեյդերները գիտեն ինչպես են տնտեսական նորությունները ազդում առևտրի վրա: Կան նրանք, ովքեր վերջիններիս հիման վրա կառուցում են իրենց ռազմավարությունը և կան մյուսները, ովքեր, ընդհակառակը, փորձում եմ տնտեսական նորությունները շրջանցել՝ համարելով դրանք տեխնիկապես անհնար կանխատեսելի: Անկախ նրանից, թե ինչ վարքագծի մոդել եք օգտագործում, նորություններին հետևելը ուղղակիորեն անհրաժեշտ է: Առնվազն որպեսզի մեկ անգամ ավել չկատարել անշահավետ գործարք:

Սկսնակ օգտագործողները նորությունների հետ աշխատելու համար օգտագործում են տնտեսական օրացույց (հղում՝ http://teletrade.am/analytics/economical_calendar ), իսկ ավելի մասնագիտացված թրեյդերները նորությունների հատուկ ցուցիչներ են ավելացնում ուղիղ իրենց MetaTrader հարթակի գրաֆիկայի վրա: Պրոֆեսիոնալների համար երկրորդ տարբերակը ավելի հարմար է: Այս հոդվածում կծանոթանաք ամենատարածված տարբերակների հետ:

NewsCal –ի նորությունների ցուցիչները

NewsCal

Նորությունների ցուցիչներիի պարզագույն տարբերակը ցուցանակն է՝ ամրացված գրաֆիկայի անկյունում: Հանապատասխանում է նրանց, ով չի խորանում հիմքային վերլուծության մանրամասների մեջ: Ցուցանակը ցույց է տալիս ՝

·  Ժամանակացույց, որ ցույց է տալիս ինչքան ժամանակ է մնացել նորությունների դուրս գալուն:

·  Արժույթը, որի վրա ազդում է նորության դուրս գալը:

·  Բուն նորության անվանումը:

·  Նախորդ լուրերի նշանակությունը (այն սահմանվում է գույներով` կարմիրը՝ ուժեղ ազդեցության, նարնջագույնը՝ միջին և դեղինը՝ թույլ):

Տվյալ ցուցիչը ունի մեծ թվով կարգավորումներ, որոնք թույլ են տալիս ավելացնել ձայնային ծանուցումներ, զտել հետաքրքրող արժութային զույգերը, ինչպես նաև փոխել ցուցանակի գույնը և չափսը:

NewsInfo-ի նորությունների ցուցիչները

NewsInfo1

Այս ցուցիչը արտացոլում է, ոչ միայն օրացույցը մանրամասնորեն, այլև առևտրային նստաշրջանները:

Օգտակար է այն թրեյդերների համար, ովքեր կառուցում են իրենց ռազմավարությունը տնտեսական վիճակագրության և բարձր տատանողականության վրա: Այս արդյունավետ նորությունների ցուցիչի վրա կարելի է տեսնել՝

·  Առևտրային նստաշրջանները: Երբ են սկսվում, ավարտվում և հատվում:

·  Նորություննրի դուրս գալու ժամանակաը:

·  Արժույթը, որի վրա կազդեն նորությունները:

·  Լուրերի կարևորությունը (այն սահմանվում է գույներով` կարմիրը՝ ուժեղ ազդեցության, դեղինը՝ միջին և կանաչը ՝ թույլ):

·  Նորության անվանումը:

·  Ժամանակացույց, որ ցույց է տալիս ինչքան ժամանակ է մնացել նորությունների դուրս գալուն:

·  Տնտեսական վիճակագրության նախորդ արդյունքները:

·  Սպասվող արդյունքները:

·  Փաստացի արդյունքները:

NewsInfo նույնպես հագեցված է կարգավորվող ձայնային ազդանշաննեով, որոնք հայտնում են նորությունների մասին: Ինչպես նաև այս ցուցիչը երկու մասից բաղկացած օպցիոնի համար նորության դուրս գալու պահին կարող է անջատել տնտեսական խորհրդականներին. համապատասխան է նրանց համար, ովքեր առևտուր են անում ուղիղ MetaTrader-ի միջոցով:

Urdala news-ի նորությունների ցուցիչները

Urdala news

Նորությունների դուրս գալու ամենահարմար ցուցիչն է МТ4-ի համար, որով օտվում են միայն տեխնիկական վերլուծությամբ առևտուր անող թրեյդերները: Հարմարությունը նրանում է, որ նորությունները երևում են ուղղահայաց դիրքով և չեն փակում գրաֆիկը: Urdala news-ը ցույց է տալիս՝

·  Նորության դուրս գալու ժամանակը ուղղահայաց գիծ մոմի վրա:

·  Նորության անվանումը (մկնիկի նշորդը գծի վրա տանելուց հետո):

·  Նորությունը , որ արժույթի վրա կազդի (մկնիկի նշորդը գծի վրա տանելուց հետո):

·  Լուրերի կարևորությունը (այն սահմանվում է գույներով` կարմիրը՝ ուժեղ ազդեցության, կապույտը՝ միջին և կանաչը ՝ թույլ):

·  Կարելի է կարգավորել ձայնային հիշեցումներ նորությունները դուրս գալուց առաջ և հետո, արժութային զույգերը և գծերի գույները : Ինչպես նաև կարելի է հեռացնել Ձեզ չհետաքրքրող նորությունները, օրինակ՝ թույլ ազդեցություն ունեցոզ նորությունները:

Հաջողություն առևտրում: