Ճապոնական մոմերի նշանակությունը

Ճապոնական մոմերը մեզ են հասել  17-րդ դարի Ճապոնիայից: Դրանք օգտագործվում էին բրնձի բորսայում  գների շարժման ակնառու ցուցադրման համար: Մոմերը միջազգային ժողովրդականություն են ստացել հեշտ օգտագործման հետ հանդերձ բարձր տեղեկատվողականության շնորհիվ:

yaponskaya svecha1

Ճապոնական մոմերի իմաստի նշանակությունը և դրանց համակցություների իմացությունը կօգնի  վերլուծել գրաֆիկը և գտնել դիմադրության և աջակցության մակարդակները: Որոշ թրեյդերներ անկեղծանում են, որ աշխատանքի 95%-ը անցկացնում են հետևելով ճապոնական մոմերին:

Ճապոնական մոմերի նշանակությունը սկսնակների համար: Մարմինը և ստվերը

yaponskaya svecha2

Որպեսզի հասկանանք ճապոնական մոմերի (ՃՄ) նշանակությունը վերլուծենք նրա բաղադրիչները,  դրանք երկու տարրեր են՝ մարմինը (ուղղանկյուն) և ստվերը  (գիծ): ՃՄ-ը ցույց են տալիս ինչքան է փոփոխվել գինը որոշակի ընտրված ժամանակահատվածում: Մեկ մոմի ժամանակահատվածը կարող եք սահմանել ըստ Ձեր ցանկության (օրինակ՝ մեկ ամիս, մեկ օր, ութ ժամ, տասնհինգ րոպե): Այդպիսի ժամանակահատվածը անվանում են թայմֆրեյմ: Օրինակի համար վերցնենք մեկ ժամվա թայմֆրեյմի գրաֆիկ: 

Եթե գինը աճել է մեկ ժամվա ընթացքում,  ապա մենք մոմին կտեսնենք կանաչ մարմնով, իսկ եթե նվազել  է ապա կարմիր: Գրաֆիկի աջ կողմի սանդղակող կարելի է տեսնել ինչքան է գինը աճել կամ նվազել:

yaponskaya svecha3

Աճողը  (կանաչ մոմ) ձևավորվում է ներքևից վերև: Այս դեպքում ստորին սահմանը կլինի մոմի  բացման գնանշումը՝ այսինքն գնանշում, որից  ժամը սկսվել է, իսկ մոմի վերևի սահմանը կլինի կանաչ մոմի փակման գնանշումը՝ այսինքն գնանշում՝ մինչև ուր մոմը աճել է մեկ ժամվա ընթացքում:

Նվազողը  (կարմիր մոմ) ձևավորվում է վերևից ներքև: Կարմիր մոմի վերևի սահմանը կլինի գնանշումը,  որից գինը սկսել է նվազել ժամվա սկզբից, իսկ ներքևի սահմանը հակառակը՝ փակման գնանշումը, այսինքն այն գնանշումը, մինչև ուր մոմը նվազել է մեկ ժամվա վերջում:

Մոմի բացման և փակման գնանշումը մեկ ժամվա համար  պարտադիր չէ  որ լինի առավելագույն կամ նվազագույն: Եթե գինը մեկ ժամվա ընթացքում բացման և փակման սահմաններից դուրս է եկել, մենք դա կտեսնենք ստվերի շնորհիվ:

Ստվերը մեզ ցույց է տալիս անցած ժամվա առավելագույնը և նվազագույնը:

Եթե ճապոնական մոմի նշանակությունը մեկ ժամվա ընթացքում չի փոխվել, այսինքն բացման գնանշումը հավասար է փակման գնանշման, ապա մոմը մարմին չի ունենա և կունենա հետևյալ տեսքը ՝

yaponskaya svecha4

Ճապոնական մոմերի մեթոդի օգտագործումը շատ հեշտ է: Մեկ մոմը մեզ տալիս է չորս ամբողջական տեսողական հասկանալի հասկացություն՝ բացման և փակման գնանշում  (մոմի մարմինը) և առավելագույն և նվազագույն գնանշում  (մոմի ստվերը):  Թրեյդերը կարող է հստակ տեսնել, երբ է գինը բարձրանում՝ հետևելով  երկար կանաչ գծին առանց վերևի ստվերի, և հակառակը, ժամանակին նկատել գնի ընկնելը՝  նկատելով փոքրիկ մարմնի վրա մոմի վերևի երկար գիծը:

Թայմֆրեյմի ազդեցությունը   ճապոնական մոմի նշանակության վրա

 Կախված նրանից, թե որ ժամին ենք մենք ուզում ստանալ մեր ազդանշանը, պետք է օգտագործենք ճիշտ թայմֆրեյմ: Օրինակ՝ մեկ ժամվա դրույքաչափի դեպքում իմաստ չկա նայել մեկ ամսվա մեծ թայմֆրեյմին, քանի որ անհնար է հասկանալ, թե ինչ է կատարվում վերջին մի քանի ժամվա ընթացքում: Եվ հակառակը՝ ժամային գրաֆիկը ամսվա վերջի դրույքաչափերի վերլուծության համար մեզ ոչ մի տեղեկություն չի տա:

yaponskaya svecha5

Մեծ թայմֆրեյմերը պատկերը ցուցադրում են ամբողջությամբ (երկարաժամկետ շարժում), փոքրերը ցուցադրում են տեղային շարժումները:

 Կարճաժամկետ (միջժամային) առևտրի համար կարելի է օգտագործել հետևյալ թայմֆրեյմերը՝  5 րոպե,  15  րոպե, 30 րոպե և մեկ ժամ, իսկ երկարաժամկետի  (օրվա վերջ) ՝  4 ժամ,  8 ժամ, մեկ ժամ, մեկ շաբաթ:

Ճապոնական մոմերի վերլուծության համար օգտագործվում են ցուցիչներ, որը կարելի է տեղադրել մոմային գրաֆիկի վրայից , որոնք օգնում են տեսնել միջին գինը և քանի տոկոս  է գրաֆիկը նրանից թեքվել: Ինչպես նաև ցուցիչները օգնում են հասկանալ, թե համեմատաբար նախորդ շրջանների ակտիվները երբ են վերագնվել, և երբ է ակնկալվում ակտիվների վաճառքի սկիզբը և այլն: Ճապոնական մոմի դիրքի շնորհիվ կարելի է որոշել գնի վարքագծի մոդելը, որոնք կանխագուշակում են միտումի շրջադարձը կամ ուժեղացումը, ինչպես նաև կառուցել մի ամբողջ ռազմավարություն: