Ճապոնական մոմերի շրջադարձի մոդելները

Նախորդ շաբաթ մենք սկսեցինք ուսումնասիրել ճապոնական մոմերը գրաֆիկայի վերլուծության ժամանակ: Բայց ոչ բոլորին է հայտնի, որ ճապոնական մոմերը՝ առանց իրենց կցված ցուցիչների, համարվում են տեխնիկական վերլուծության ուժեղ գործիքներ, և նրանց ազդանշանները  կարդալու ունակությունը կարող է բերել հսկայական շահույթ:  Ճապոնացիները օգտագործել են այս տեխնիկան հարյուրամյակների ընթացքում, սակայն մեզ այն հասել է 20-րդ դարի վերջում: Այդ ժամանակ ոչ հայտնի արևմտյան վերլուծաբան Ստիվ Նիսոնը լրջորեն զբաղվեց ճապոնական մոմերի ուսումնասիրմամբ՝ չիմանալով , որ դա նրան կբերի համաշխարհային հռչակ:

Ճապոնական մոմերի վերլուծության խորը ըմբռման  համար խորհուրդ ենք տալիս կարդալ  նրա ՙՃապոնական մոմեր՚ գիրքը: Իսկ մենք կպատմենք ճապոնական մոմերի շրջադարձի մոդելների և դրանց կիրառման մասին:

Ճապոնական մոմերի շրջադարձի մոդելների օգտագործման կանոնները

Ճապոնակամ մոմերի շրջադարձի մոդելների հետ ծանոթանալուց առաջ, պետք է հիշել դրանց օգտագործման մի քանի կանոններ:

·         Ճապոնական մոմերի ֆիգուրիի օգտագործումը չի տալիս 100% շահութաբեր գործարքներ:

·         Մոդելները կարելի է օգտագործել ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ տեխնիկական ցուցիչների հետ: Եթե ազդանշանները համընկնում են, ապա դա կլինի մուտքի լավ կետ:

·         Ինչքան բարձր է թայմֆրեյմը, այդքան ուժեղ է ճապոնական մոմերի շրջադարձի ֆիգուրը:

·         Ինչքան ուժեղ միտում է նախորդել մոդելի առաջացման, այդքան ուժեղ կլինի մոդելը:

·         Հիմնական մոդելները կարող են բաղկացած լինել մեկ, երկու կամ երեք մոմերից:

 Մաս առաջին: Ճապոնական մոմերի շրջադարձի ուժեղ մեկ-մոմ մոդելները կամ փին-բարեր:

Ամենապարզ և ուժեղ մոդելները կազմված են մեկ մոմից: Այդ մոդելների խումբը անվանում են փին-բար: Իրենց անվանումը ստացել են ճանաչված հեքիաթի հերոս Փինոքիոյից: Փոքր մոմի վրայի երկար ստվերը նման է փայտյա տղայի քթին: Առանձնացնում են փին-բարերի չորս մոդել՝

Ճապոնական մոմ «Մուրճ»

molot am

·         Մոդելի տեսակը՝ ցլային

·         Ազդանշանը՝call,

·         Մոդելի առանձնահատկությունը ՝ մոմի ստվերը պետք է 2-3 անգամ մեծ լինի մարմնից:

«Մուրճ» ճապոնական մոմը ուժեղ մոդել է,  որը ազդանշան է տալիս ընկնող միտումի շրջադարձի սկզբի մասին և ձևավորվում է նրա հատակին: Այսպիսի մոդելը լավ կաշխատի աջակցության գծում: Մոմի ներքևի երկար ստվերը մեզ ցույց է տալիս, որ գնորդները երկար ժամանակում ուժ են հավաքում և նրանց այլևս չես կանգնացնի: Ըստ օրենքի՝ մուրճ մոդելից հետո շուկան սկսում է ակտիվ աճել: Մոդելի գույնը բացարձակապես կարևոր չէ:

 Կախաղան ելած

poveshennyi am

·         Մոդելի տեսակը՝ արջային

·         Ազդանշանը՝ put

·         Մոդելի առանձնահատկությունը՝ մոմի ստվերը պետք է 2-3 անգամ մեծ լինի մարմնից:

 «Կախաղան ելած» մոդելը, ընդհակառակը, ձևավորվում է աճող միտումի վերջում, և իր երկար ստվերով ցույց է տալիս հետաքրքրությունը վաճառքի ուղղությամբ: Մոդելը ուժեղ է, և կարելի է վստահ տեղադրել put խաղադրույքը, եթե այդպիսի մոդելը գտնվում է դիմադրության մակարդակում: Մոմի գույնը կարևոր չէ, բայց կարմիր գույնը հանդիսանում է հավելյալ ուժի ցուցիչ:

Շրջված մուրճ 

perevernutyi molot am

·         Մոդելի տեսակը՝ ցլային,

·         Ազդանշանի տեսակը՝ call,

·         Մոդելի առանձնահատկությունը՝ մոմի ստվերը պետք է 2-3 անգամ մեծ լինի մարմնից:

Շրջված մուրճը ճապոնական մոմերի շրջադարձի ընկնող միտումի ֆիգուր է: Մեծ ստվերը ցույց է տալիս գնորդների աճող ուժը: Մոդելը վերագրում են ուժեղներին, կանաչ մուրճը համարվում է ավելի ուժեղ քան կարմիրը:

Ընկնող աստղ

padaushaya zvezda am

·         Մոդելի տեսակը ՝ արջային,

·         Ազդանշանը ՝ put,

·         Մոդելի առանձնահատկությունը՝ մոմի ստվերը պետք է 2-3 անգամ մեծ լինի մարմնից:

Ընկնող աստղը մյուս նախորդ մոդելների նման առանձնանում է երկար ստվերով փոքր մարմնի վրա: Ձևավորվում է աճող միտումի գագաթնակետին և ստվերի վերևի վերջույթով ձևավորում է նրա առավելագույնը: Ճապոնական մոմերի ուժեղ մոդել է, որը միտումը թեքում է ներքև: Կարմիր աստղը միշտ ուժեղ է քան կանաչը:

Փին-բարերը ճապոնական մոմերի գրաֆիկայի վրա երևում են հետևյալ կերպ՝

pin bar na grafike am

Բոլոր այս մոդելները դուք կարող եք փորձարկել ճապոնական մոմերի իրական գրաֆիկայի վրա: Իսկ ճապոնական մոմերի երկիմաստ մոդելների մասին հոդվածի երկրորդ մասը սպասեք հաջորդ շաբաթ: