Ճապոնական մոմերի հակադարձի ազդանշանները

Ճապոնական մոմերի վերլուծության տեխնիկան պատկանում է առանց ցուցիչային առևտրին կամ, ինչպես ասում են մասնագետները, փրայս Էքշն  (գնի վարքագիծը): Մեծ փորձով թրեյդերին պետք չեն միջին գները կամ միտումի շեղումի տոկոսը ցույց տվող  ցուցիչներ, քանի որ փորձառու աչքը կարող է որոշել շուկայի տրամադրությունը հենց գրաֆիկայի վրա գնի վարքագծով: Անցյալ շաբաթ մենք ուսումնասիրել ենք ամենաուժեղ մեկ մոմ մոդելները: Հիմա կխոսենք երկու մոմից բաղկացած մոդելների մասին:

Կլանում 

poglochenie am

Մոդելի տեսակը՝ ցլային կլանում-ցլային, արջային կլանում-արջային:

Ազդանշանը ՝ ցլային կլանում-  call, արջային կլանում- put:

Մոդելի առանձնահատկությունը՝ երկրորդ մոմի մարմինը փակում է առաջին մոմի մարմինը:

Կլանումը շատ պարզ մեկնաբանությամբ մոդել է: Նրա իմաստը նրանում է, որ փոքր մոմից հետո հայտնվում է ուրիշ գույնի մեծ մոմը և իր մարմնով ամբողջությամբ փակում է վերջինիս մարմինը, դա ուժեղ հակադարձի մոդել է ճապոնական մոմերի բինարային օպցիոնների համար:

Պինցետ 

pincet am

Մոդելի տեսակը ՝ գրաֆիկայի ներքևի մասի պինցետ-ցլային, իսկ գրաֆիկայի վերևում գտնվող պինցետ- արջային:

Ազդանշանը ՝ գրաֆիկայի ներքևի մասում-call, իսկ գրաֆիկայի վերևում գտնվող պինցետը-  put:

Մոդելի առանձնահատությունը ՝ երկու մոմերի ստվերները կպնում են միևնույն մակարդակին:

 ՙՊինցետը՚, ինչպես նաև մյուս բոլոր մոդելները, ձևավորվում է բարձրացող միտումի բարձունքին կամ իջնողի հատակին: Մոդելը այդպես է կոչվում, քանի որ մոմերի ստվերները՝ կպնելով գրաֆիկի միևնույն մակարդակին, շատ նման են պինցետի: ՙՊինցետի՚ իմաստը նրանում է, որ գինը ետ է մղվում միևնույն մակարդակներից և շուտով հնարավոր է միտումի հակադարձ: Ընդ որում պինցետ ձևավորող մոմերի մարմինները կարող են լինել տարբեր չափսերի, կարևոր են միայն ստվերները: Երկրորդ մոմը օրինակ կարող է ձևավորել մեզ արդեն հայտնի մուրճի մոդելը  (իջնող միտումի դեպքում) և ընկնող աստղ (բարձրացողի դեպքում), որը կլինի ճապոնական մոմերի կրկնակի հակադարձի ազդանշան:

Հարամի (հղի)

harami am

Մոդելի տեսակը ՝ ցլային հարամի- ցլային, արջային հարամի-արջային:

Ազդանշանը ՝ ցլային   հարամի - call, արջային հարամի -put:

Մոդելի առանձնահատությունը ՝ առաջին մոմի մարմինը փակում է երկրորդ մոմի մարմինը:

Հարամի ճապոներեն նշանակում է հղի:  Առաջին ճապոնական մոմը գրաֆիկայի վրա մեծ է, դա մայր մոմն է, իսկ երկրորդ մոմը ավելի փոքր է և երեխա մոմն է: ՙՀարամի՚-ի իմաստը նրանում է, որ շուկայում եղել է հստակ միտում (առաջին երկար մոմը), բայց հետո միտումը կտրուկ փոխվել է և գնացել  ուրիշ  կողմ (երկրորդ, փոքր մոմը): Հարամի մոդելը ամենաուժեղը չէ, ավելի շուտ նախազգուշացնող է, բայց շատ է հանդիպում գրաֆիկում: Նա զգուշացնում է, որ շուտով կարող է ծնվել միտումի հակադարձ:

Ամպ 

oblaka am

Մոդելի տեսակը ՝ լուսանցք ամպերում- ցլային, մուգ ամպերից քողը- արջային:

Ազդանշանը ՝ լուսանցք  ամպերում- call, մուգ ամպերից քողը- put:

Մոդելի առանձնահատությունը ՝ երկրորդ  մոմի մարմինը փակում է առաջին մոմի մարմնի կեսը կամ կեսից ավելին:

Ամպային մոդելի իմաստը այն է, որ երկրորդ մոմը ձևավորվում է առաջին մոմից հատումով, բայց գնում է միտումից լռիվ ուրիշ կողմ, որը խուճապ է տարածում թրեյդերների մոտ: Ինչքան ուժեղ է երկրորդ մոմը փակում առաջինին, այդքան ուժեղ  ճապոնական մոմերի հակադարձի ազդանշան մենք կստանանք: Ինչպես և բոլոր մոդելները, այս ֆիգուրը գնվում-վաճառվում է աջակցության և դիմադրության մակարդակներում:

pincet na grafike am