Ճապոնական մոմերով առևտրի եռանիշ մոդելները

Մենք բազմիցս նշել ենք , որ ճապոնական մոմերով առևտուրը ամենաարդյունավետ գործիքն է թրեյդերի ձեռքին: Առաջինը՝ այս մեթոդը արդեն մի քանի հարյուր տարեկան է, փորձված է տարիների ընթացքում և ժողովրդականություն է հավաքում: Երկրորդը՝ այն կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ ցանկացած ուրիշ առևտրի միջոցի հետ: Երրորդը՝ այն դյուրին է ընկալել նույնիսկ սկսնակի համար, այն տեսողականորեն հասկանելի է և պարզ: Եթե դուք հիշեք ճապոնական մոմերի հիմնական մոդելները, ձեր զինանոցում կունենաք ևս մեկ վերլուծության տեսակ, որը կատարելապես կլրացնի յուրաքանչյուր առևտրային համակարգ: Այս հոդվածում կարդացեք ճապոնական մոմերով առևտրի եռանիշ մոդելների մասին:

Զինվորներ և ագռավներ

soldati i voroni am

  • Մոդելի տեսակը ՝ զինվորներ- ցլային, ագռավներ-արջային:
  • Ազդանշանը՝ զինվորներ- call, ագռավներ – put:
  • Մոդելի առանձնահատկությունը՝ երեք նույն գույնի մոմ, յուրաքանչյուր նախորդի փակումը բարձր կամ ցածր է նախորդներից:

Զինվորները և ագռավները համարվում է ճապոնական մոմերի ամենաուժեղ մոդելներից մեկը: Թող ձեզ չշփոթեցնի, որ մոդելները կոչվում են սև և սպիտակ, բնօրինակում ընդունված է բարձրացող մոմերը նշել սպիտակ գույնով , իսկ իջնող մոմերը սև գույնով: Եթե մենք տեսնում ենք անընդմեջ երեք մոմ նույն գույնի փոքր կամ բացակայող ստվերով, ապա դա շրջադարձի վառ օրինակ է: Ուժեղացող ազդանշանով կավելանա յուրաքանչյուր նախորդի մարմինը, որը մեզ ցույց կտա նոր միտումի աճ: Մոդելը շատ պարզ և հասկանալի է:

Աստղեր

zvezdi am

  • Մոդելի տեսակը՝ առավոտյան աստղ- ցլային, երեկոյան աստղ-արջային:
  • Ազդանշանը-առավոտյան աստղ-call, երեկոյան աստղ – put:
  • Մոդելի առանձնահատկությունը՝ միտումի ավարտին առաջին մոմի հետևից գնում է երկրորդ փոքր մոմը, այնուհետև գնում է առաջինի գույնի հակառակը:

Աստղային մոդելը հաճախ կարելի է տեսնել ուժեղ աջակցության և դիմադրության մակարդակներում: Գնային միտումի ավարտից հետո մենք տեսնում ենք փոքր մարմնով կամ առանց մարմին երկրորդ մոմը, բայց նույն մակարդակի վրա ինչ առաջինը, և հետո առաջանում է շրջադարձ: Ուշադրություն դարձրեք, որ երեք մոմերի վերին սահմանները գտվում է համարյա նույն մակարդակի վրա, գրեթե կպնելով աջակցությանը և դիմադրությանը:

Երեք օր

tri dnya am

  • Մոդելի տեսակը՝ ներսից վերև-ցլային, ներսից ներքև-արջային:
  • Ազդանշանը՝ ներսից վերև-call, ներսից ներքև – put:
  • Մոդելի առանձնահատկությունը՝ նույն հարամիի մոդելը (նայել երկմոդելյա մոմերի մասին հոդվածը), գումարած հաստատող մոմ:

Նա, ով կարողացել է հիշել հարամիի մոդել, հեշտությամբ կընկալի նաև այս մեկը: Երրորդ մոմը հարամիին հաջորդող տալիս է միտումի շրջադարձի հաստատումը: Մոդելը ուշեղ է, գրաֆիկի վրա հանդիպում է հաճախ:

Ահա և ճապոնական մոմերի բոլոր հիմնական գաղտնիքները: Ճապոնական մոմերով առևտրին նվիրված երեք հոդվածներից բաղկացած փուլի ավարտին, կարելի է նշել, որ ոչ բոլոր մոդելներն են գրաֆիկի վրա նկարվում իդեալական: Պետք չէ վախենալ օգտագործել ոչ իդեալական մոդելները: Մտապահեք, որ ստուգեք առևտրային ազդանշանները, որոնք տալիս է ձեր ռազմավարությունը ճապոնական մոմերի մոդելներով և ստուգել ազդանշաները , որոնք տալիս են ճապոնական մոմերի մոդելները ձեր ռազմավարությանը:

Երեք մոմ մոդելի օրինակը՝

primer am