Աջակցության և դիմադրության մակարդակների կառուցումը

Գրաֆիկի վրա աջակցության և դիմադրության մակարդակների կառուցման համար անհրաժեշտ է թրեյդերի հմտությունները: Յուրաքանչյուր թրեյդեր՝ սկսնակից մինչև պրոֆեսիոնալը, օգտվում են դրանցից, բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ նշանակությունների ճշգրիտ հաշվարկ չկա:

Ուսումնասիրելով գրաֆիկը՝ դուք կարող եք տեսնել, որ այն հաճախ թեքվում է համապատասխան տեղերում, անվանենք դրանք մակարդակներ: Նման մակարդակները կոչվում են դիմադրություն և աջակցություն: Դիմադրություն կանվանենք այն մակարդակը, որտեղ գրաֆիկը չի կարող բարձրանալ (դիմադրում է գրաֆիկի աճին): Աջակցություն կոչվում է այն մակարդակ, որտեղ գրաֆիկը չի կարող ներքև իջնել (աջակցում է անկումից):

Ի՞նչպես կառուցել աջակցության և դիմադրության մակարդակները գրաֆիկայի վրա:

grafik1 am

Առևտուրը բորսայում կրում է շահադիտական բնույթ, բորսային խաղացողները այս կամ այն ակտիվը գնում են միայն մեկ նպատակով՝ վաճառել այն ավելի թանկ: Երբ շուկայում գերիշխում են գնորդները, մենք տեսնում ենք գների աճ և երբ վաճառողները ՝ անկում: Ուժեղ մակարդակները ձևավորվում են այն վայրերում, որտեղ ակտիվի գինը այնքան բարձր է, որ վաճառքը սկսում է գերակշռել գնումների նկատմամբ (դիմադրության մակարդակից), կամ երբ գինը այնքան ցածր է, որ գնումները գերակայում են վաճառքի նկատմամբ (աջակցության) : Շրջադարձերը կրկնվում են նույն նիշերից, քանի որ գինը ունի հիշողություն: Բորսայի խաղացողները տեսնում են գնի շարժման պատմությունը և ըստ դրա որոշում են, թե որտեղ կարող են գտնվել հետաքրքիր մակարդակները և երբ կարելի է առավել շահավետ վաճառել կամ գնել ակտիվները:

Աջակցության և դիմադրության հիմնական մակարդակների կառուցումը, այն պայմանով, որ դա կլինի ճիշտ , կօգնի կանխատեսել գնային միտման վերջը և շրջադարձի սկիզբը:

Աջակցության և դիմադրության մակարդակը որոշելու համար գտնեք գրաֆիկի առնվազն երկու շրջադարձ միևնույն մակարդակից և անցակցնենք նրանց վրա հորիզոնական գիծ: Հաջորդ անգամ այս մակարդակների մոտ, բարձր հավանականությամբ, պատկերը կկրկնվի, և մենք կտեսնենք հերթական շրջադարձ: Նշենք, որ մակարդակները անկայուն են: Նրանք կարող են ճեղքվել կարևոր տնտեսական նորությունների հիման վրա, որոնք ցույց կտան, որ բորսային ակտիվը ունի հետագա աճի կամ անկման ներուժ:

Եթե մակարդակը ճեղքվում է, գինը ձևավորում է նոր մակարդակներ, և դուք կարող եք դիտարկել հետաքրքիր արդյունք: Հին դիմադրությունը դառնում է աջակցություն, և հին աջակցությունը, ընդհակառակը, նոր դիմադրություն:

grafik2 am

Եզրակացություն՝ մեկ գրաֆիկայի վրա կարող է լինել մի քանի մակարդակ:

Դրանցից մի քանիսը ավելի թույլ կլինեն, և գրաֆիկը հաճախ դրանք կճեղքի, մի քանիսն էլ, ընդհակառակը, ուժեղ են, գրաֆիկը կփորձի ճեղքել ոչ հաճախ: Անհրաժեշտ է հիշել, որ ինչքան մեծ թայմֆրեյմ ենք վերցնում հետազոտության համար, այդքան ուժեղ մակարդակ կարող ենք գտնել: Որքան հաճախ է շրջադարձը կրկնվում նույն մակարդակից, այնքան ուժեղ է համարվում: Ի թիվս այլ բաների, դրանք հոգեբանական մակարդակներ են, ուստի հաճախ կարող եք տեսնել, որ դրանք գտնվում են կլոր գնանշումների վրա: Օրինակ, EUR / USD -1.3800 կամ Facebook- ի բաժնետոմսերը `$ 46.00:

Աջակցության և դիմադրության մակարդակների կառուցումը և օգտագործումը առևտրի մեջ

Հասկանալով, թե ինչպես պետք է կառուցել աջակցության և դիմադրության մակարդակները, կարող եք սկսել առևտուրը: Դուք կարող եք առևտուր անել մակարդակներից: Այսինքն put-ի ազդանշանը դիտարկվում է դիմադրության մակարդակից, call –ը՝ աջակցության մակարդակից:

grafik3 am

Գրաֆիկի կողմից մակարդակի ճեղքման դեպքում շեշտը դնել շարժման հետագա շարժի վրա: Call-օպցիոն դիմադրության չեղքման դեպքում, put-օպցիոն աջակցության չեղքման դեպքում:

grafik4

Կան աջակցության և դիմադրության մակարդակների որոշման տարբեր եղանակներ: Որոշ թրեյդերներ նախընտրում են ինքնուրույն գծել դրանք, մյուսները օգտագործում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են՝ Barry, Մյուրեյի մակարդակները, ֆրակտալները կամ Դոնչիանի ալիքները: Մակարդակները շատ կարևոր են և դրանք պետք է հաշվի առնել առևտրի ժամանակ: Սրանք շուկայական գնանշումների հոգեբանական առավելագույներ և նվազագույներ են, որոնք ամեն օր կծառայեն վերլուծությանը որպես հենակետ: Մակարդակների օգտագործման ունակությունը ցանկացած թրեյդերի համար անհրաժեշտ հմտություն է: