Ինչպես հասկանալ տնտեսական օրացույցը

Տնտեսական օրացույցը այն գործիքն է, որը, անշուշտ, յուրաքանչյուր թրեյդեր օգտագործում է: Բայց ինչպե՞ս հասկանալ տնտեսական օրացույցը:

Տնտեսական օրացույցը հրապարակում է աշխարհի կարևորագույն տնտեսական տվյալները և զեկույցները: Այս տվյալների հիման վրա ներդնողները որոշումներ են կայացնում ֆոնդային ակտիվների ձեռքբերման կամ վաճառքի վերաբերյալ: Դա կարող է լինել՝

.երկրի ՀՆԱ-ի տարեկան զեկույցը,

.գործազրկության տվյալնները,

.նավթի պաշարների փոփոխություններ,

.տոկոսադրույքի փոփոխության մասին հայտարարություն,

.և շատ ավելին:

Կախված կարևոր տնտեսական լուրերի թողարկումից՝ գրաֆիկը կամ կաճի, կամ կընկնի, և հաջողակ առևտրի համար պարզապես անհրաժեշտ է հետևել տնտեսական առևտրի օրացույցին: Նորությունների հիման վրա վաճառքը սովորաբար վերաբերում է հիմնարար վերլուծությանը, այսինքն՝ գնի վարքի պատճառների վերլուծությունը:

Հիմնական ցուցանիշները, որոնք կարևոր են հասկանալու տնտեսական օրացույցը

Որպեսզի հասկանանք ժամանակակից տնտեսական օրացույցը իրական ժամանակում, մենք կբացատրենք նրա յուրաքանչյուր ցուցանիշները:

. Ժամանակ՝ երբ կհրապարակվի հաշվետվություն կամ տեղի կունենա կարևոր տնտեսագետներին ելույթ, որը լույս կսփռի ընթացիկ տնտեսական իրավիճակի վրա:

· Երկիրը և արժույթը, որի վրա ազդում են թողարկված նորությունները (բացի արժույթից նորությունները կարող են ազդել բոլոր մյուս ակտիվների վրա կապված նշված երկրի հետ):

· Նորությունների կարևորությունը սովորաբար չափվում է մեկից մինչև երեք սանդղակով, և ցույց է տալիս, թե որքանով է ազդում շուկայի վրա:

. Հենց իրադարձությունը, այսինքն, որ կոնկրետ իրադարձությունն ենք սպասում նշված ժամանակին:

· Նախորդ ցուցանիշ, այսինքն ` որն էր նախորդ հաշվետու ժամանակահատվածում նմանատիպ լուրերի արդյունքը (նախորդ ժամանակահատվածի հետ համեմատելը կօգնի մեզ տեսնել ընթացիկ ժամանակահատվածի փոփոխությունը):

· Կանխատեսված ցուցանիշ, այսինքն, ինչ արդյունք են սպասում վերլուծաբանները:

.Եվ վերջապես, երբ լուրը հրապարակվում է, փաստացի ցուցանիշը հայտնվում է օրացույցում, որի հիման վրա կարելի է եզրակացնել, թե ինչպես իրեն կդրսևորի գրաֆիկը: Եթե փաստացի ցուցանիշը ավելի լավն էր, քան կանխատեսվածը, ապա լուրերը դրական էին երկրի տնտեսության համար: Հետևաբար, ներդնողները կլինեն բարեհաճ և կգնեն այդ երկրի արժույթը, ուստի արժույթի արժեքը կաճի: Եվ ընդհակառակը՝ կանխատեսվածից ցածր ցուցանիշները հիասթափեցնելու են ներդնողներին, նրանք կփորձեն ազատվել թույլ տնտեսական ցուցանիշներով երկրի արժույթից `արժույթի արժեքը կնվազի:

Տնտեսական օրացույցի հետ աշխատելու միջոցներից մեկը երկարաժամկետ պայմանագրեր բացելն է (մինչև օրվա ավարտը): Հաճախ, նախքան կարևոր հրապարակուները, շուկայում կարելի է տեսնել հանդարտություն, քանի որ բոլոր ներդնողները սպասում են հաշվետվություններին և չեն համարձակվում ձեռք բերել կամ վաճառել ակտիվները մինչև տվյալների հրապարակումը: Եվ ընդհակառակը՝ կարևոր նորությունների հրատարակության ժամանակ դուք կարող եք տեսնել գրաֆիկի կտրուկ ցատկ վերև կամ ներքև, կախված զեկույցի արդյունքներից, որը ձևավորում է նոր գնային միտման սկիզբը: Այս իրավիճակում անշուշտ ֆորեքսում առևտրի անվերապահ առավելությունն այն է, որ նշանակություն չունի, թե որքան գինը կփոխվի, բավական է ճիշտ կանխատեսել ուղղությունը:

Ռիսկերի վերաբերյալ նախազգուշացում

Սկսնակ թրեյդերները պետք է իմանան՝ նորությունների հիման վրա առևտրային գործընթացը ներառում է բարձր ռիսկեր: Հաճախ, լուրերի թողարկումը խոշոր խաղացողների կողմից սպեկուլյացիայի առիթ է, ուստի առանց մտածելու գործարք բացելը վիճակագրության դուրս գալուց հետո պետք չէ: Անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե ինչ նորություն է դուրս եկել, ինչպես են այդ ցուցանիշները ազդում ներդնողների տրամադրության վրա, արդյոք շուկան նախապես չի մշակել այս լուրը և այլն: Առևտուր անել միայն տնտեսական օրացույցով կտրականապես չի կարելի, պետք է ուսումնասիրել թրեյդերին անհրաժեշտ այլ գործիքներ: