Ծանուցում ռիսկերի մասին

Forex և CFD շուկան բարձր եկամտաբերությամբ շուկա է: Բայց շուկայի ուժգին և անկանխատեսելի շարժերի դեպքում առկա է ռիսկ, որ սպասվող կամ ընթացիկ եկամուտը հաշվի վրա կփոխվի վնասի: «ArmLevel» ընկերության փորձագետները տիրապետում են գիտելիքների և կոմպետենտության վերլուծաբաններ ընտրելու, միացման կարգավորումների և հաշվի վիճակի կիրթ վերահսկման որոշակի սկզբունքների հետևելու դեպքում այդ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար:

1. Վերլուծաբանի անհաջող ընտրություն

«ArmLevel» ընկերության նախագծի վերլուծական ռեսուրսին միանալու դեպքում Դուք ստանում եք առևտրային խորհուրդներ մեր ուսումնական կենտրոնի աշխատակիցների կողմից: Սեփական հաշվի կառավարման, գործարքի բացման և փակման մասին որոշումները Դուք կայացնում եք ինքնուրույն: Վերլուծաբանը ձևավորում է առևտրային խորհուրդներ, նախ և առաջ, սեփական հաշվի վրա աշխատանքի համար և հետաքրքրված է եկամուտ ստանալով, բայց նույնիսկ նա ապահովագրված չէ վնասներից: Վերլուծաբանի խորհրդով դիրք բացելով՝ Դուք Ձեր վրա եք վերցնում սխալ ներդրումային որոշման ռիսկը, որը կարող է հանգեցնել վնասների: Ենթադրենք, Դուք ընտրել եք շատ մեծ եկամտաբերությամբ և միևնույն ժամանակ պորտֆելի արժողության շատ մեծ տատանմամբ վերլուծաբանի և առևտուր եք իրականացնում նրա խորհրդով: Այս դեպքում Դուք Ձեզ ենթարկում եք էական վնասներ ստանալու ռիսկի, եթե շուկան շարժվի Ձեզ համար ոչ շահավետ ուղղությամբ (հատկապես եթե Ձեր կողմից ընտրված վերլուծաբանը աշխատում է ոչ մեծ քանակությամբ ներդրումային գործիքներով):

2. «ArmLevel» ընկերության աշխատանքի էության սխալ հասկացում

«ArmLevel» ընկերությունը վստահված կառավարման ծառայություններ մատուցող ընկերություն չէ: Դուք ինքնուրույն եք ընտրում հետևել վերլուծաբանի խորհուրդներին, թե ոչ: Հարկավոր է հստակ գիտակցել, որ վերլուծաբանը չի կառավարում Ձեր փողերը, չի երաշխավորում Ձեզ եկամուտ, նա տրամադրում է առևտրային խորհուրդներ և պատասխանատվություն չի կրում իր գումարով նրանց առաջ, ովքեր առևտուր են իրականացնում նրա առևտրային ազդանշաններով:

3. Ֆինանսական եկամտաբերության երաշխիքի բացակայություն

Նախորդ արդյունքները, որոնց հիման վրա էլ կառուցվում է «ArmLevel» ընկերության եկամուտը, չեն տրամադրում նույն ժամկետում նմանատիպ եկամտի ստացման երաշխիք: Այլ կերպ ասած, եթե վերլուծաբանը կես տարվա ընթացքում վաստակել է 500 %, ապա դա նշանակում է, որ համապատասխան վերլուծաբանին հաճախորդի միացման դեպքում Դուք կվաստակեք նույն 500%-ը նույն կես տարվա ընթացքում: Բայց դա չի նշանակում, որ Դուք եկամուտ կստանաք, այլ ոչ թե վնասներ: Եկամտաբերության աղյուսակը արտացոլում է այլ բան. այն փաստը, որ նախագծի վերլուծաբանները որոշակի ժամանակահատվածի ընթացքում ցուցադրել են բարձր եկամտաբերություն, և նրանք պրակտիկայում ապացուցել են իրենց որակավորումը, որ որոշակի հավանականություն կա, որ ապագայում նրանք կշարունակեն մնալ հաջողակ թրեյդերներ: Աշխատելով «ArmLevel» ընկերության ազդանշաններով՝ Դուք կարող եք օգտվել վելուծաբանի հաջող առևտրի փորձից, բայց միևնույն ժամանակ Դուք նրա հետ կիսում եք նաև Forex շուկայում առևտրի ընթացքում նրա հնարավոր անհաջողությունները: